Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ


00:31 , 19 նոյեմբեր, 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց դեսպանին Արցախում հրադադարի հաստատման գործում ՌԴ իշխանությունների և անձամբ ՌԴ նախագահի կողմից գործադրված ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև տնտեսական համագործակցության օրակարգի արդիական հարցերը: