Ա-Լիգա. Ուրարտուն հաղթեց ու վերականգնեց առաջատարությունը


23:48 , 18 նոյեմբեր, 2020
Armsport.am-ը գրում է․
Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Ուրարտու»-ԲԿՄԱ խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 108-106 հաշվով:
Առաջին ու երկրորդ քառորդներում հաղթեց ԲԿՄԱ-ն, իսկ մյուս 2 քառորդում ուժեղ էր «Ուրարտուն»:
Խաղում ամենաարդյունավետը «Ուրարտուից» Լոգան Պրիմերանոն էր՝ վաստակած 37 միավորով: Նա նաև 10 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 6 արդյունավետ փոխանցում:
11 տուրից հետո «Ուրարտուն» 20 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ ԲԿՄԱ-ն 7-րդն է: