Օնիկ, վարչապետին քո խորհուրդը կապիտուլյացիա՞ն էր․ Իգոր Սարգսյան


20:05 , 18 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Ինձ այս հարթակ է բերել իմ մարտական ընկերների աստղաբույլը, ովքեր զոհվել էին առաջին պատերազմի ժամանակ։ Ինձ այս հարթակ է բարձրացրել իմ մարտական ընկերների աստղաբույլը, ով այսօր կանգնած է մարտական դիրքերում եւ չի ցանկանում իջնել՝ կորցնելու հայրենիք չունի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը։

«Այսօր ինչ որ փռչոտ-քրչոտ հող է հանձնում, ով ես դու, սրիկա»,- ընդգծեց նա։

Նախկին պաշտոնյան անդրադարձավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ունեցած հանդիպմանն ու  ասաց, որ պատրաստակամություն է հայտնել խոնարհաբար ծառայել, որպեսզի կաշառակերությունը վերանա, միայն թե հողերը չհանձնեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ