Նիդեռլանդների խորհրդարանը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի վայրագությունները Լեռնային Ղարաբաղի դեմ


11:59 , 18 նոյեմբեր, 2020

Նիդեռլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան իր թվիթերյան պաշտոնական էջում հայտնում է, որ Նիդեռլանդների խորհրդարանը հինգ միջնորդություն է ընդունել, որոնք դատապարտում են Թուրքիայի և Ադրբեջանի վայրագությունները Լեռնային Ղարաբաղի դեմ: Միջնորդությունները ներառում են սանկցիաների առաջարկներ Ադրբեջանի նախագահ Ալիևի և նրա ընտանիքի դեմ, Թուրքիայի և Ադրբեջանի պատերազմական հանցագործների դեմ, ինչպես նաև Թուրքիային տրամադրվող զենքերի վաճառքի մորատորիում: