Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, բայց վիճակը դեռևս մտահոգիչ է.3-րդ նախագահի գրասենյակ


11:35 , 18 նոյեմբեր, 2020

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն անդրադարձել է Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի առողջական վիճակին։ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, որոնք հետաքրքրվում և մտահոգ են տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով: Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, փառք Աստծո, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է»,- ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում։