Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհետ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները


11:08 , 18 նոյեմբեր, 2020

Որոնողական աշխատանքները շարունակվում են

Նոյեմբերի 17-ին՝ մինչև ուշ երեկո, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։

Ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են` ներառելով նոր, ավելի ընդգրկուն տարածքներ: