Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է


11:26 , 18 նոյեմբեր, 2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով մեքենաների համար դժվարանցանելի է։

Մարտունի-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով։