Եթե այս իշխանությունը շարունակի մնալ ղեկին, ապա վերջնականապես կտապալվենք և կփակենք հայոց պատմության վերջին էջը


10:54 , 18 նոյեմբեր, 2020

Պատերազմի առաջին փուլը նոյեմբերի 9-ին ավարտվեց, պայքարի հաջորդ փուլը նոր է սկսել՝ բանակցություններ Արցախի կարգավիճակի, անվտանգության, արցախցու ապագայի, Արցախի վերականգնման շուրջ։

Հայաստանին և Արցախին ուղղված սպառնալիքները պահպանվում են, առկա են նոր ռիսկեր։

Այս իշխանությունն այս տարիներին արել է իր առավելագույնը, արդյունքը՝ ողբերգություն։

Եթե այս իշխանությունը պայքարի երկրորդ փուլում էլ շարունակի մնալ ղեկին, ապա վերջնականապես կտապալվենք և կփակենք հայոց պատմության վերջին էջը։