Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելուն


20:42 , 17 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելուն, հայտնում է Daily Sabah-ը:

Երկրի նախագահ Ռեջեփ Էրդողաը դիմել է խորհրդարանին՝ Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի կատարումը դիտարկելու նպատակով Ադրբեջան զորք մտցնելու համար:

Առաջարկությունում նշվել է, որ համաձայնություն է ձեռք բերվել «ադրբեջանական տարածքներում ստեղծել համատեղ կենտրոն՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար: Թուրքիան եւ Ռուսաստանը միասին կաշխատեն այս կենտրոնում՝ Ադրբեջանի հայցով»:

Դա «օգտակար կլինի նաեւ տարածաշրջանում մարդկանց բարեկեցության համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ