09:12 , 2 օգոստոս, 2013«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ նախօրեին կայացրած որոշման համաձայն՝ պաշտոնանկ է արվել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Գյուրջյանը։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնին նշանակվել է այդ կենտրոնի պետի տեղակալ Արթուր Առաքելյանը։ Ընդ որում, այս փոփոխությունները կառավարությունը գաղտնի է պահում, որովհետև վարչապետի այդ որոշումների մասին ոչ պաշտոնական հաղորդագրություն է տարածվել, ոչ էլ կառավարության կայքում տեղեկություններ կան։
Ուշագրավն այն է, որ Գյուրջյանը տևական ժամանակ է՝ այդ ՊՈԱԿ-ի պետի ԺՊ-ն էր, բայց հիմա որպես պետ նշանակում են Ա. Առաքելյանին։ «Ժողովուրդ»–ի աղբյուրները պնդում են, որ Առաքելյանը համարվում Է «վարչապետի մտերիմ մարդը», և հենց դրանով էլ պայմանավորված է այդ նշանակումը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։