«Այն ամենը, ինչը կկամենայինք լսել Շառլ Ազնավուրի երկրի խորհրդարանից, հետևյալն է. առանց վերապահումների համերաշխության ուղերձ հայերին, սուր ու կոպիտ դատապարտում Ադրբեջանին…». Քրիստոֆ Բուիսոն


18:50 , 17 նոյեմբեր, 2020

Ֆրանսիական հանրահայտ պարբերական Le Figaro-ի փոխտնօրեն Քրիստոֆ Բուիսոնն արցախյան խնդրին առնչվող բազմաթիվ հրապարակումներ է կատարում՝ իր աջակցությունը ցուցաբերելով Արցախի ու Հայաստանի ժողովրդին: Իր թվիթերյան էջում նա գրել է.

 «Այն ամենը, ինչը մենք կկամենայինք լսել Շառլ Ազնավուրի երկրի խորհրդարանից, հետևյալն է. առանց վերապահումների համերաշխության ուղերձ հայերին, սուր ու կոպիտ դատապարտում Ադրբեջանին…»