Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց Ազգային ժողովի նիստը (Video)


14:01 , 17 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորները բոյկոտեցին Ազգային ժողովի այսօրվա օրակարգը եւ նոյեմբերի 17-ին ցուցադրաբար հեռացան խորհրդարանի նիստերի դահլիճից։

Նրանք պնդում էին, որ այսօրվա դրությամբ ԱԺ օրակարգում պետք է լինի միայն մեկ հարց՝ զբաղեցրած պաշտոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նշենք, որ պատգամավորների օրակարգում ընդամենը 2 հարց էր։ Դրանցից մեկը 2021 թվականի բյուջեի նախագիծն էր։