ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Դավիթ Տոնոյանի պաշտոնից ազատման լուրերը


12:49 , 17 նոյեմբեր, 2020

 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: 

«Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց  նա:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ տեղեկացրեց, որ նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարականի դիմում չի գրել:

Մամուլում լուրեր են շրջանառվում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աշխատանքից հնարավոր ազատման մասին: