Ֆրանսիայի նախագահը խոստացել է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան


11:12 , 17 նոյեմբեր, 2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

Ֆրանսիայի նախագահը խոստացել է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան: