Նախնական ոչ պաշտոնական տեղեկություններով՝ երեկ թշնամին, խախտելով զինադադարը, փորձել է գրավել Ուրյանդաղը. Էդգար Էլբակյան


09:46 , 17 նոյեմբեր, 2020

Նախնական ոչ պաշտոնական տեղեկություններով՝ երեկ թշնամին, խախտելով զինադադարը, փորձել է գրավել Ուրյանդաղը՝ վերահսկողություն ստանալու համար Ամարասի հովտի, Մարտունի-Ֆիզուլի մայրուղու և Ճարտար քաղաքի մատույցների նկատմամբ։ ՊԲ մարտիկներին հաջողվել է խափանել թշնամու մտադրությունը։
Տեղեկությունն ունի պաշտոնական ճշգրտման կարիք։

Թշնամուց մեր անվտանգության հիմնական երաշխավորը շարունակում ու շարունակելու է մնալ մեր բանակը։