06:53 , 2 օգոստոս, 2013
Aravot.am-ը գրում է.
«Հազվադեպ են այն անհատականությունները, որոնց անունները այցեքարտ են: Պերճ Զեյթունցյանը ձեւավորվել է սեփական ժամանակը, յուրատեսակ ձեւերն ու մեթոդաբանությունը: Նա բերեց նոր հայացք, դեպի լույս, դեպի այլ արժեքներ»,-այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան 75 ամյակին նվիրված երեկոյի ժամանակ նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ, գրականագետ Լեւոն Մութաֆյանը: Գրականագետի պնդմամբ Զեյթունցյանի գրականությունն արեւմտյանի եւ արեւելյանի սինթեզն էր: Նա ճանապարհ բացեց համաշխարհային գրականության մեջ, գլխիվայր շրջեց ամեն ինչ: Նրա հայտնությունը մեխանիկական չէ, նա համաշխարհային սերնդի առաջնորդ է. «Գեղարվեստի ուսումնասիրման նյութ է մարդն ու աշխարհը: Անհատն է ծնում ժամանակի մոդելը, փիլիսոփայական սիմվոլը գրականության մեջ: Ժամանակը բոլորին տանում է դեպի ինքնաստուգում: Զեյթունցյանի մոտ չկան պետական ծառայողներ եւ բանվորներ: Նրա գրականությունն ոչ այնքան ազգայինից սնվող, այլ արեւմտյանից սնվող ինքնություն է: Հայ արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի խոսքով Հայաստանի մշակույթը շատ մեծ ուժ ունի...
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ