Մի վրանի կռիվ քաղաքապետարանի մոտ. ՖՈՏՈՇԱՐՔ


02:11 , 2 օգոստոս, 2013

Hetq.am-ը գրում է.

«Վճարում ենք 100 դրամ»  նախաձեռնության  ակտիվիստները  Երևանի քաղաքապետարանի մոտ փորձեցին նստացույց անող քաղաքացիների համար վրան տեղադրել: 

Ոստիկանությունը չթողեց քաղաքացիներին այդ քայլն իրականացնել: Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկեցին, այժմ նա Կենտրոնի ոստիկանությունում է:

Քաղաքացիներից մեկը ուշաթափվեց այն վրանի կողքին, որը փորձում էր տեղադրել:

Վրաններից մեկը ոստիկանները վերցրեցին ակտիվիստների ձեռքից: Ակտիվիստ Անի Կաղինյանն իր բերած վրանը պահել էր գետնից բարձր և, դիմելով ոստիկաններին, ասում էր, որ վերջիննսերս իրավունք չունեն դիպչել իր վրանին, քանի դեռ այն գետնին դրված չէ:

Ընդամենը երկու վրան տեղադրելու քաղաքացիների փորձը կանխելու համար քաղաքապետարանի մոտ աշխատեցին ոստիկանական մի քանի ստորաբաժանումներ: 

Այժմ քաղաքացիները քայլերն ուղղել են դեպի Կենտրոնի ոստիկանություն:

Նարեկ Ալեքսանյան