Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքի ապահովման համար


01:48 , 17 նոյեմբեր, 2020

Այսօր ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Ներկայացված դիմումով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից: