Երեւանի քաղաքապետի ստախոսություն N...


00:50 , 2 օգոստոս, 2013

Պարզվում է` Երեւանի քաղքապետի ստերը թվով ավելի շատ են, քան նրա ընդունած որոշումների, կարգադրություններին թիվն է...
Գրեթե 10 օր առաջ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ապա` հեռուստաընկերություններով, նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանին հեռախոսազրույցի ընթացքում Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, թե չնայած որ գրավոր որեւէ որոշում չկա, բայց կա ներքին պայմանավորվածություն փարկինգ ծառայությունը իրականացնող կազմակերպության հետ, որ սահմանված գումարը գանձելու ժամկետը 1 ամսով երկարձգվի օգոստոսի 1-ից սեպտեմբերի 1-ը վարորդների վատ իրազեկման պատճառով: Փափուկ բարձ է դրել վարորդների գլխի տակ, ու ..... օգոստոսի 1-ից 5.000 դրամանոց տուգանքների ծանուցումները Հայփոստով գանցել են անթիվ անհամար վարորդների: Տարոն Մարգարյանի անպատասխանատու հայտարարության պատճառով հեթրական անգամ երեւանցիներին ու մայրաքաղաքի բնակիչներին պատճառվել է նյութական եւ հոգեկան վնաս, բայց դրանից նա հաստատապես չի ամաչելու... Վերջին օրերին հստակ դարձավ, որ ամաչելու եւ նարողություն խնդրելու փոխարեն մի ստին հաջորդում է նրա մեկ այլ սուտը... Իսկ եթե նա չի ստում, այլ ակամայից է հայտնվում այդ իրավիճակում, ուրեմն նշանակում է նա բացարձակ իր տեղում չէ ու բացարձակ չի տիրապետում իրավիճակին... 

Իսկ եթե ստելը նորմա է նրա համար, ուրեմն կարելի է փոփոխություն անել Երեւան քաղաքում ՏԻՄ մասին օրենքում եւ ամրագրել, որ քաղաքապետի կողմից ընդունվող իրավական ակտերի մեջ մտնում են ոչ միայն որոշումները, կարգադրությունները, այլեւ` ստախոսությունները...

Կից նյութն՝ այստեղ