Զոհրաբ Մնացականյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնից


00:14 , 17 նոյեմբեր, 2020

Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Զոհրաբ Մնացականյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու մասին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Զոհրաբ Մնացականյանին ազատել արտաքին գործերի նախարարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում: