Ինչ է արվում արցախցիների խնդիրներն ապահովելու համար. ներկայացնում է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը


21:21 , 16 նոյեմբեր, 2020
Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացիների
Արցախի Հանրապետությունում գործող օպերատիվ շտաբը շարունակում է իր աշխատանքը քաղաքացիական բնակչության տունդարձի խնդիրները համակարգելու, նրանց առաջին անհրաժեշտության պարագաներով ու պարենամթերքով, իսկ պատերազմի հետևանքով բնակելի տները կորցրածներին՝ նաև կեցության պայմաններով ապահովելու, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ:
Բնակելի տների, բնակարանների հաշվառման, խնդիրների գույքագրման և ընթացիկ հարցերի լուծումներով զբաղվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Վաղը գերատեսչությունը հանրությանը մանրամասն տեղեկություններ կներկայացնի հայտարարության տեսքով:
Պարենի տեսքով աջակցությունը կազմակերպում են Ստեփանակերտի քաղաքապետարանն ու շրջանների վարչակազմերը:
Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հոգալու է հագուստը, այդ թվում տաք, ինչպես նաև վերմակն ու ծածկոցը (047) 94 33 67:
Պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների վերացման հարցով, այդ թվում ջարդած ապակիների փոխարինման, թիթեղի և այլ շինանյութերի աջակցության համար կարող եք դիմել քաղաքաշինության նախարարությանը (047) 94 36 20: