Արցախի ԱԽ քարտուղարն ու արդարադատության նախարարն ազատվել են պաշտոնից՝ իրենց դիմումների համաձայն


20:58 , 16 նոյեմբեր, 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սամվել Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սիրան Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: