Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինի հետ քննարկել է հրադադարից հետո 2 երկրների միջև համագործակցության օրակարգը, հրատապ հարցեր


19:23 , 16 նոյեմբեր, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել  Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:

Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարից հետո երկու երկրների միջև համագործակցության օրակարգը և հրատապ հարցերը: