Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը ժամը 19։05-ից կլինի ազատության մեջ. փաստաբան


18:58 , 16 նոյեմբեր, 2020

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը քիչ անց ազատ կարձակվի։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Լեգենդար հրամանատար Մինասյանի գործով չնայած ԱԱԾ և Դատախազության վճռական ցանկության իրենց ԵՐԵՔ անգամ թշնամուց պաշտպանած ՄԱՐԴՈւՆ կալանավորելուն` նիստը հետաձգվեց: Հրամանատարը 19:05-ից կլինի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»: