00:11 , 2 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Բարաք Օբաման լրջորեն անհանգստացած է ինչպես իր, այնպես էլ ամերիկյան մյուս երեխաների դաստիարակությամբ:
Այսպես, ԱՄՆ նախագահն իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ իր մանկության տարիներին դեռահասները ավելի քիչ էին հետաքրքրվում աստղերի կյանքով, քան հիմա:
«Երեխաներն ամեն օր չէին հետևում, թե ինչ է հագել Քիմ Քարդաշյանը, և թե ուր գնաց նա Քանյե Ուեսթի հետ: Այն ժամանակ հաջողությունը դրանով չէր չափվում»,- ասել է նա: Պետության ղեկավարը, սակայն, համոզված է, որ իր երեխաները նույնպես «ոչ այնքան նորմալ միջավայրում են ապրում»: Սակայն նա հուսով է, որ նրանք դա հասկանում են, քանի որ աղջիկների շրջապատում կան «միջին և նույնիսկ ցածր խավի ներկայացուցիչներ»: