Տիգրան Ավինյանն ԱԺ-ում փակ հանդիպում է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ


13:56 , 16 նոյեմբեր, 2020

Ազգային ժողովի բակում անվտանգության մեծ թվով աշխատակիցներ կան։ Ըստ տեղեկությունների, սպասվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպում ունենա «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Այս պահին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գտնվում է Ազգային ժողովում, նա փակ հանդիպում է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Լրագրողների հետ կարճ զրույցում իմքայլական պատգամավոր Հակոբ Սիմիդյանը խորհուրդ տվեց սպասել հանդիպման ավարտին։

Նշենք, որ վարչապետի՝ նախօրեին արած գրառումից հետո իմքայլական պատգամավորներից երկուսը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին, մեկն էլ՝ զգուշացրել, որ վայր կդնի մանդատը։