Արտակ Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից


13:18 , 16 նոյեմբեր, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Նշենք, որ այս պաշտոնում Արտակ Դավթյանը նշանակվել էր 2020 թվականի հուլիսի 16-ին։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր ՀՀ ՊՆ ԳՇ պետի պաշտոնը։