Նադալը հաղթանակով է մեկնարկել ATP տարվա ամփոփիչ մրցաշարում


10:55 , 16 նոյեմբեր, 2020

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթանակով է մեկնարկել ATP տարվա ամփոփիչ մրցաշարում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբային փուլում աշխարհի երկրորդ ռակետ Նադալը 1 ժամ 18 րոպե ձգված մրցախաղում առավելության հասավ ռուս Անդրեյ Ռուբրլյովի նկատմամբ երկու սեթերից հետո` 6:3, 6:4 հաշվով:

Թենիսի ATP տարվա ամփոփիչ մրցաշարին մասնակցում են 8 թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 6 միլիոն ԱՄՆ դոլար: Այն մեկնարկել է նոյեմբերի 15-ին և կեզրափակվի 22-ին: Այս տարի մրցաշարին մասնակցում են Նովակ Ջոկովիչը, Ալեքսանդր Զվերևը, Դանիլ Մեդվեդևը, Ռաֆայել Նադալը, Անդրեյ Ռուբլյովը, Դոմինիկ Տիմը, Ռոջեր Ֆեդերերը, Ստեֆանոս Ցիցիպասը և Դիեգո Շվարցմանը: