Կարոտի երգ (բանաստեղծություն)


22:10 , 1 օգոստոս, 2013

Քամին քշեց տարավ հույզերս բոլոր
Շրջում եմ մեր այգում տխուր ու մոլոր.
Նորից խշշում է բարդին, 
Նույնն է ամեն ինչ,
Լուսինն ու աստղերն են կրկին
Ժպտում հմայիչ
Այսօր մենակ եմ այստեղ, 
Դու չկաս կողքիս
Լոկ հուշերս եմ անթեղ
Պահում սիրելիս…
Վաղը լույսը կբացվի,
Կյանքն իր հունով կգնա,
Այս իմ երգը կարոտի,
Հավերժ ինձ հետ կմնա..