Կառավարության որոշմամբ՝ ԿԲ-ից 5 մլն եվրո գումար է կանխիկացվել, նրանց ճանաչելով՝ կարող եմ ասել, փորձելու են վերցնել ու հեռանալ երկրից․ Արթուր Դանիելյան


18:08 , 15 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը նշեց, որ Կառավարությունը երեկ հերթական աննախադեպ քայլերին է գնացել՝ դարձյալ կայացնելով որոշում, որը չի ունեցել որևէ հիմնավորում։

«Կառավարության որոշմամբ՝ 5 մլն եվրո փող են դուրս գրել, չեք են տվել վարչապետի աշխատակազմից, որպեսզի նրանք Կենտրոնական բանկից կանխիկով ստանան այդ գումարը։ Շատերի մոտ դա զարմանք է առաջացրել, ոմանք նույնիսկ մտահոգվել են՝ կարծելով, որ այդ 5 մլն եվրոն պլանավորված է տրամադրել այն վարձկաններին, որոնք պետք է ժողովրդի դեմ քայլեր անեն Երևանի փողոցներում»,-ասաց Արթուր Դանիելյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։