ԱԱԾ ՊՊԾ նախկին պետ Գրիգորի Հայրապետովը դատարանի բակում է


17:49 , 15 նոյեմբեր, 2020

Hraparak.am-ը գրում է․

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ 

Դատարանի բակում են հավաքվել մեծ թվով աջակիցներ։ Այստեղ է նաև ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը: 

Վերջինս ներողություն խնդրեց և հրաժարվեց հարցազրույց տալ։