Հայկական ուժերի` Քարվաճառից դուրս գալու ժամկետը երկարաձգվել է


16:04 , 15 նոյեմբեր, 2020

Հայկական ուժերի՝ Քարվաճառից դուրս գալու ժամկետը երկարաձգվել է: 

Ըստ որոշ տեղեկությունների` նոյեմբերի 15-ի փոխարեն նոր ժամկետ է սահմանվել նոյեմբերի 25-ը։ 

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: