«Սովորենք ու ժպտանք միասին` հետաքրքիր դեպքեր մեր մեծերի կյանքից»


21:59 , 1 օգոստոս, 2013

Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնում` պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.

- Ավո՛, դու չե՞ս կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ` անկողնում, պատշաճ չէ:

- Ի՞նչ կա որ, սիրելի՛ս,- դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր: