Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ


14:27 , 15 նոյեմբեր, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից

Զրուցակիցները կարեւորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում հրադադարի եւ շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը։

Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։