Վեդի-Նոր Ուղի ավտոճանապարհին հարակից ջրանցքում դի է հայտնաբերվել


12:32 , 15 նոյեմբեր, 2020

Նոյեմբերի 15-ին, ժամը 09:30-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Նոր Ուղի ավտոճանապարհին հարակից ջրանցքում քաղաքացու դի է նկատվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Արտաշատյան ջրանցքից դուրս են բերել Վարսիկ Վ․-ի (ծնված 1929 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: