00:01 , 15 նոյեմբեր, 2020Tert.am-ը գրում է․
Համացանցում լուսանկարներ են տարածվել, թե ինչպես են մարդիկ արտաշիրիմում իրականացնում Արցախի այն տարածքներում, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։
Քարվաճառի գերեզմանների լուսանկարներից մեկը իր թելեգրամյան օգտահաշվում հրապարակել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը և կից գրել է․ «Հայի գերեզման Քարվաճառում։ Թշնամու պղծմանը չթողնելու համար բնակիչներն ստիպված են եղել առանց համապատասխան պետական աջակցության ինքնագործ կերպով արտաշիրիմում իրականացնել»։
Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Հակոբյանը ևս հրապարակել է լուսանկարներ և կից գրել․ «Մեկ գրչի հարվածով, առանց մարտերի, հանձնված հողից մարդիկ հանել իրենց հետ տարել են ննջեցյալներին...Դուք ի վիճակի՞ եք ապրել սրանով»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ