Պատերազմ չկանխողները, ժամանակին չկանգնացնողները, մեզ դավաճանողները դեռ պատասխան են տալու


21:47 , 14 նոյեմբեր, 2020

Այսօր մոմավառությանը և հիշատակի երթին մասնակցեցի։ Դա այն նվազագույնն է, ինչն այս պահին կարող էինք անել՝ հարգելու մեր տղերքի վառ հիշատակը։

Փառք ու պատիվ մեր բանակին, սպաներին, պայմանագրայիններին, պարտադիր ժամկետային զինծառայողներին, պահեստազորայիններին և կամավորականներին։

Տղերք, կներեք մեզ, բայց իմացեք, որ ձեր արածը գետնով չենք տալու։

Պատերազմ չկանխողները, ժամանակին չկանգնացնողները, մեզ դավաճանողները դեռ պատասխան են տալու։

ՉԿԱՍԿԱԾԵՔ։

Տղերք, ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ։

Image may contain: nightImage may contain: one or more people, people standing, crowd and nightImage may contain: one or more people, people standing, fire and nightNo photo description available.