Բա որ ավելի լավ էր՝ ողջ չմնայիր, մի գնդակն ի՞նչ է, որ չճարեցիր․ Կարեն Վրթանեսյանը՝ Արագածոտնի մարզպետին


20:42 , 14 նոյեմբեր, 2020

Էս տղեն շատ անֆայմ ա... Բա որ ավելի լավ էր՝ ողջ չմնայիր, էլ հարցն ի՞նչ է։ Մի գնդակն ի՞նչ է, որ չճարեցիր։

Խփեիր քեզ, կակ ռազ Վանեցյանի վրա կարելու մի գործ ավել կլիներ...

Զզվելի են ուղղակի այս երեսպաշտները։

Ի դեպ, բազմիցս գրել եմ (ու ոչ միայն ես եմ գրել), որ Նիկոլը երբ շաաատ նեղն ընկնի, փորձելու է մահափորձ բեմադրել ու մեղադրել քաղաքական հակառակորդներին։

Փաստորեն, մահափորձ բեմադրելու դուխը չհերիքեց (գուցե վախեցավ, որ դերասաններից մեկը կարող է չդիմանալ և իսկականից շխկցնել)։ Որոշեց մահափորձ կազմակերպելու մեղադրանքով բռնել տալ ...

Վրաստանի նախկին ղեկավարներից Շևարդնադձեն էր շատ սիրում մահափորձեր բեմադրել, երբ գործերը վատանում էին...