Ռուբեն Կարապետյանը ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել


18:57 , 14 նոյեմբեր, 2020

Եվրոպական մի շարք երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները գլխավորած դեսպան Ռուբեն Կարապետյանն ազատման դիմում է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնից։

Այս մասին Կարապետյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Ռուբեն Կարապետյանը ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականին։