Դադիվանքի հոգևոր ժառանգությունը ժամանակավորապես տեղափոխվում է Մայր Աթոռ, հարցերը չեն լուծվել. Տեր Հովհաննես


18:42 , 14 նոյեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է.

Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում, այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանից:

«Մեր վերադասի հրամանով՝ հանում ենք, որովհետև հարցերը չեն լուծվել: Բայց ժամանակավոր ենք հանել, նորից կվերադարձնենք ու կտեղադրենք, երբ հարցերը լուծվեն», - նշեց քահանան՝ մեկտեղ ընդգծելով, որ ինքն անձամբ վանքից դուրս չի գալու, մնալու է Դադիվանքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ