4750 մարդու գլուխ կերածը 10 տարի մեղադրում էր Քոչարյանին 10 հոգու մահվան համար


14:05 , 14 նոյեմբեր, 2020
Այսօր տեղեկություն ստացանք, որ պատերազմի զոհերը իրականում հասնում են 4750-ի։ Չգիտեմ` երբ այդ ամենը կբացահայտվի, իշխանության հեռանալուց առա՞ջ, թե՞ հետո․․․ Երևի հետո։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ դա էն մարդու վրա է, ով Արցախը և հարակից 7 շրջանները ազատագրած գերագույն հրամանատարին 10 տարի մեղադրում էր 10 հոգու մահվան մեջ, իսկ այսօր իր ճակատին դաջված է 4750 զոհ։ Էդքան զոհ տալով՝ նաև հանձնում է գերագույն հրամանատարի ազատագրած շրջաններն ու դեռ մի քանի բան էլ ավելին։ Հեշտությամբ, լիֆտերում պայմանավորվելով, ստելով, հաղթելու կեղծ ֆլեշմոբերով, Արծրունով և այլն՝ 4750 մարդու գլուխ կերածը 10 տարի մեղադրում էր Քոչարյանին․․․