Պատերազմը չի վերջացել, քանի դեռ մեր սրտի հավատը չի զիջել իր դիրքերը. Հարությունյան


00:19 , 14 նոյեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 2019թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որը պատերազմի օրերին կամավորագրվել էր ու մեկնել Արցախ, գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում.

«Պատերազմը չի վերջացել, քանի դեռ մեր սրտի հավատը չի զիջել իր դիրքերը։ Քրիստոնյա ազգը չի կարող կորցնել իր սրբատեղին։ Ամեն ինչ դեռ առջևում է»,-գրել է ըմբիշը: