ԱԺ-ում ջարդարարների շարքում գտնվող տղան Հանրային ՀԸ-ի եթերից դատապարտում է ԱԺ մուտք գործածներին և շրջանառում իշխանական թեզեր․ Mediaport


16:34 , 13 նոյեմբեր, 2020

Նոյեմբերի 10-ի երեկոյան ԱԺ շենք մտած քաղաքացիներին իշխանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ ներկայացնում է որպես խուլիգան ու ջարդարար, նույնիսկ հայտնում են հարուցված քրեական գործերի մասին, սակայն այդ օրերի իրադարձությունների և իշխանական քարոզչամեքենայի աշխատելաոճի ուսուսմնասիրությունը բավական տարօրինակ զուգադիպություններ է բացահայտում, գրում է Mediaport թելեգրամյան ալիքը։

«Եթե վերոնշյալ լուսանկարի տղան, ով ևս ԱԺ-ում էր և ըստ իշխանությունների՝ ջարդարարների շարքում, ապա ինչպես է ստացվում, որ օրեր անց նա թիվ 1 քարոզչամեքենա Հանրայինի եթերից արդեն դատապարտում է ԱԺ մուտք գործածներին և իր խոսքում շրջանառում իշխանական թեզերը»,- այս մասին գրված է վերոնշյալ թելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութին կից։