14:41 , 13 նոյեմբեր, 2020Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն արցախյան իրավիճակի առնչությամբ իր թվիթերյան էջում գրառում է կատարել.
«Ադրբեջանն օգտվեց համաշխարհային համավարակային պայմաններից և ԱՄՆ ընտրություններից՝ պատերազմ հրահրելու Արցախում և, քաղաքացիական օբյեկտների վրա հարձակվելով, մարդկանց ահաբեկելու համար: Առավել, քան երբևէ կարևոր է, որ ԱՄՆ-ն ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, որը միակ տարբերակը կլինի վերջնական խաղաղություն հաստատելու»: