Կրեմլը Թուրքիային անվանել է ԼՂՀ-ում պատերազմի սադրիչ. mk.ru


13:21 , 13 նոյեմբեր, 2020

Ռազմական գործողությունները, որոնք Ադրբեջանը սկսեց Լեռնային Ղարաբաղում, թույլատրվել է Թուրքիայի կողմից: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 13-ին:

Կրեմլում ասացին, որ Թուրքիայի իշխանությունները սխալ թույլ տվեցին՝ համարելով, որ Ղարաբաղում խաղաղությունը կարելի է հասնել բռնի ճանապարհով:

«Այս պարագայում Թուրքիան, մեր տեսակետից, սխալմամբ կարծում է, որ խաղաղություն կարելի է ձեռք բերել բռնի ճանապարհով»,- ասաց Պեսկովը` հավելելով, որ Մոսկվայի և Անկարայի կարծիքները տարբերվում են իրարից: 

Անկարայում ասել են, որ թուրք զինվորականները տարածաշրջան են բերվելու որպես խաղաղապահներ, բայց Մոսկվան հերքել է այս հայտարարությունները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղարաբաղում բնակվող հայերը սկսել են այրել տները և այլ շինությունները նախքան իրենց տարածքները Ադրբեջանին հանձնելը:

Գրում է mk.ru-ն։