Արգիշտի Կիվիրյանը կդիմի դատաբժշկի


18:25 , 1 օգոստոս, 2013

Արգիշտի Կիվիրյանը կդիմի դատաբժշկիAravot.am-ը գրում է.

Այսօր կեսօրին Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք տարված Armenia Today կայքի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին քիչ առաջ ազատ են արձակել: Նա Aravot.am-ին պատմեց, որ իրեն այնտեղ բռնի ուժով պահել են ավելի քան երեք ժամ` առանց բացատրության, թե ինչու են տարել: Ա. Կիվիրյանը մինչեւ վերջ հրաժարվել է ստորագրել որեւէ փաստաթղթի տակ. «Որովհետեւ բոլոր գործողությունները եղել են ապօրինի: Ես երեք ժամ 20 րոպե ապօրինաբար զրկված եմ եղել ազատությունից: Մի քանի անգամ ասացին կարող ես գնալ, բայց երբ ուզում էի դուրս գալ, չէին թողնում, հետո հասկացան` չափը շատ են անցնում, ինձ բաց թողեցին»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ