Ժողովուրդ ջան, օրեր առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ մեքենաների կանգառի համար կլինեն օրենքով սահմանված վայրեր` հատուկ կարմիր գծերով նշված, և այդ վայրերում կդրվեն տեսախցիկներ, ու միայն այդ կանգառներում վարորդը պարտավոր է վճարելու՝ մեքենան կայանելու համար:
Մնացած յուրաքանչյուր վայրում մեքենան կայանելու համար եթե պահանջում են գումար, ապա դա համարվում է օրենքի խախտում:
Այսօր Հանրապետական հիվանդանոցի բակում մեքենաս կայանելու համար ինձանից պահանջում էին վճարել 200 դրամ: Գումար պահանջում էր սպառտիվկայով հիսունի մոտ անձնավորություն, ու նաև գրպանից հանելով արդեն մաշվածությունից պատառոտված ՀԴՄ` ուզում էր ինձ համոզել, որ կանգառը օրինական է:
Երբ որ ես հարցրեցի, թե որտեղ է օրինական կայանման նշանը գտնվում, մեր «օրինական» պառկովշչիկը պատասխանեց, որ այստեղ իրենք են օրենքներ թելադրում:
Իհարկե ես չվճարեցի, սակայն շատ անգամներ վճարել եմ, բայց փաստը մնում է փաստ` մեր երկրում օրենքը միայն մնում է թղթերի վրա: