Tert.am-ը գրում է.
Սիրիայում ՌԴ ռազմական ոստիկանության ավտոշարասյան ճանապարհին պայթուցիկ է աշխատել, մենքենաներից մեկը աննշան վնասներ է կրել: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Ալեքսանդր Գրինկեվիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Նոյեմբերի 12-ին սիրիական մարմինների ստորաբաժանումների ուղեկցությամբ Իզրա-Սահվաթ ալ-Կամհ երթուղու երկայնքով ռուսական ռազմական ոստիկանության հերթապահության ժամանակ` շարասյան մեկնելու ընթացքում ինքնաշեն պայթուցիկ սարք է աշխատել»,-ասել է Գրինկևիչը: