«Նույն քննիչը, ով ինձ ձերբակալեց ծիծաղելի կասկածանքով, որոշում է կայացրել ազատ արձակել». Դավիթ Համբարձումյան


00:32 , 13 նոյեմբեր, 2020

Հարգելի հայրենակիցներ, սիրելի մասիսցիներ: Այսօր, քիչ առաջ նույն քննիչը, ով երեկ ինձ ձերբակալեց ծիծաղելի կասկածանքով, որոշում է կայացրել ինձ ազատ արձակելու մասին: Ներկայիս իշխանության անտեղի ջղաձգումները պարզապես զավեշտալի են։Ծնվել եմ հայ, ապրում եմ հայ, զավակներիս մեծացնում եմ հայ: Եվ երբեք չենք ամաչելու հայ լինելուց, այլապես ամեն ինչ անիմաստ է։