«Երանի տղերքին, որ զոհվեցին ու սա չտեսան». արցունքներ, աղոթք ու մկրտություն Դադիվանքում (Video)


00:32 , 13 նոյեմբեր, 2020

Armeniasputnik.am-ը գրում է․

Նախնական պայմանավորվածության համաձայն` Քարվաճառը, որտեղ և տեղակայված է Դադիվանք միջնադարյան համալիրը, պետք է Ադրբեջանին անցնի նոյեմբերի 15–ին։

Միջնադարյան տաճարում` Դադիվանքում, այսօր դեռ հայկական ժամերգություն ու մկրտություն էր տեղի ունենում։

Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը հնագույն պատերի ներսում աղոթք էր հնչեցնում, «Տեր ողորմյան» երգում, օրհնում հավաքվածներին, մկրտում ոմանց։

Դադիվանքում հավաքված հայությունն արցունքն աչքերին աղոթքն ուղղել էր առ Աստված` հույսով, որ մեր պատմամշակութային և կրոնական տաճարը կմնա հայության ձեռքին։

Լալիս էր անգամ թշնամուն օրեր շարունակ մահ պարգևած հայ զինվորականը։



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ